“Jerm Ojakh” will soften winters for Gyumri people [hy] “Ջերմ օջախ”-ը կմեղմացնի ձմեռները գյումրեցիների համար
Գյումրի, Հոկտեմբերի 30, 2015:


Խստաշունչ և տևական ձմեռը բնորոշ է Շիրակի մարզին և Գյումրի քաղաքին: Այս պայմաններում Էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացումը, կոմունալ ծախսերի աճը և այլ կենցաղային հարցերը նշանակալի են մարզի և քաղաքի բնակիչների համար: Հոկտեմբերի 30-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը այցելել է Գյումրի ներկայացնելու սոցիալական ուղղվածություն ունեցող «Ջերմ օջախ» ծրագիրը, որը կարող է թեթևացնել գյումրեցիների ձմեռվա հոգսերը: Ծրագրի շրջանակում երկու հարյուցրից ավելի հայ ընտանիք արդեն իսկ օգտվել է հարամարավետ և ջերմ բնակարաններ ունենալու հնարավորությունից:
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում կայացած մարզային հանդիպման ժամանակ ԱՀԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, «Ջերմ օջախ» ծրագրի թիմը, համայնքի ներկայացուցիչները, գործարարները, գործընկեր ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները և լրագրողները քննարկեցին ծրագիրը, դրա առավելությունները և հեռանկարները քաղաքի և մարզի համար, վարկի դիմելու ընթացակարգը և վարկունակության խնդիրները, էներգաարդյունավետ բնակարանաշինության և այլ սոցիալական խնդիրներ: ««Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում արդեն տրմադրվել է 362 մլն ՀՀԴ 205 վարկ: Ավելին, արդեն իսկ 15 ընտանիք ստացել է դրամաշնորհ վարկի գումարի 10 տոկոսի չափով, որը նվազեցրել է ամսական մարումների գումարը՝ հնարավորություն ընձեռելով ապրել բարեկեցիկ պայմաններում և տնտեսել կոմունալ վճարումների հաշվին»,- հանդիպման ժամանակ նշեց Հայկ Ոսկանյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանի ֆինանսական շուկայում դժվար է գնտել ավելի մատչելի էներգախնայողության ֆինանսավորման ծրագիր:
«Ջերմ օջախ» ծրագիրն նախատեսված է հատկապես Հայաստանի մարզերի բնակչության համար և արդեն ներկայացվել է Հայաստանի յոթ մարզերում: Ծրագրի շրջանակում հայ ընտանիքներին առաջարկվում է էներգաարդյունավետ վերանորոգման մատչելի վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով, 5-10 տարի մարման նվազագույն ժամկետով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Ծրագիրն ունի նաև դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակում էներգաարդյունավետության որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր շահառու ընտանիք կարող է ստանալ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով բոնուս, որը ֆինանսավորում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատությունը: “Ջերմ օջախ” ծրագրի վարկերը տրամադրվում են գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից, որոնց մաստաճյուղերը առկա են նաև Գյումրիում (ամբողջական ցանկը` www.jermojakh.am կայքում):
«Ջերմ օջախ»-ը Հայաստանում իրականացվում է Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից՝ Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տեխնիկական աջակցությունը իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref