The opportunities for “Jerm Ojakh” for the residents of Vayots dzor [hy] “Ջերմ օջախ” ունենալու հնարավորությունները Վայոց ձորի բնակիչների համար
Վայոց ձոր, 30 Սեպտեմբերի, 2015:


Ձմեռային հոգսերը արդեն մոտ են` մշտապես թանկացող էլեկտրաէներգիայի սակագներ, աճող կոմունալ ծախսեր, ոչ բավարար ջերմաստիճան բնակարանում, հատկապես երբ այն վերանորոգված կամ ջերմամեկուսացված չէ: Ազգային Հիփոթեքային Ըկերությունն առաջարկում է հիանալի լուծում ձմեռային հոգսերը թեթևացնելու համար` “Ջերմ օջախ” սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքներին բարելավել իրենց կենսապայմանները և լուծել ջեռուցման հետ կապված խնդիրները ձմռան ընթացքում:
Սեպտեմբերի 29-ին “Ջերմ օջախ” ծրագրի հնարավորությունները ներկայացվեցին նաև Վայոց ձորի բնակիչներին: Մարզկենտրոն Եղեգնաձորում և Վայք քաղաքում տեղի ունեցած համայնքային հանդիպումների ժամանակ Ազգային Հիփոթեքային Ընկերության վարկերի հսկողության բաժնի պետ Վասակ Գրիգորյանը, համայնքային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, գործարարները և ֆինանսական հաստատությունների ղեկավարները քննարկեցին ծրագրի մանրամասները, դրա առավելություններն ու վարկերի տրամադրման ընթացակարգը, ինչպես նաև ծրագրի իրականացման ներկայիս ընթացքը և կարևորությունը մարզային բնակավայրերի համար:
“Ջերմ օջախ” ծրագրի առաքելությունն է ապահովել բնակարանների վերանորոգման մատչելիությունը, նվազեցնել էներգիայի ծախսերը և խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանում: “Ջերմ օջախ” ծրագիրն առաջարկում է էներգաարդյունավետ վերանորոգման մատչելի վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով, 5-10 տարի մարման ժամկետով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետության որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր շահառու ընտանիք հնարավորություն ունի ստանալու բոնուս՝ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով, որոնք տրամադրվում են Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից: “Ջերմ օջախ” ծրագրի վարկերը հնարավոր է ստանալ գործընկեր ֆինանսական հաստատությունների մասնաճյուղերից, որոքն առկա են նաև Վայոց ձորում (ամբողջական ցանկը` www.jermojakh.am կայքում):
“”Ջերմ օջախ” արդեն ներկայացվել է Հայաստանի վեց մարզերում և ծրագրի շրջանակում մինչ այսօր արդեն տրամադրվել է 308.7 մլն ՀՀ դրամ գումարի թվով 174 վարկ: Այս ծրագիրը Հայաստանի շուկայում առկա ամենամատչելի ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրի ընտանիքի վերանորոգել իր բնակարանը, ապրել ավելի բարեկեցիկ պայմաններում, ինչպես նաև խնայել ընտանեկան բյուջեն կոմունալ ծախսերի նվազման շնորհիվ”,- հանդիպումների ժամանակ նշեց Վասակ Գրիգորյանը:
«Ջերմ օջախ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից՝ Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տեխնիկական աջակցությունը իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref