“Jerm Ojakh” presented cooperation opportunities of the program to local suppliers[hy]«Ջերմ օջախ»-ը ներկայացրեց համագործակցության հնարավորությունները տեղական մատակարարներին
Փետրվարի 2, 2016, Երևան:


Փետրվարի 2-ին «Ջերմ Օջախ» թիմը կազմակերպեց հանդիպում էներգաարդյունավետ նյութեր և սարքավորումներ ներմուծող ընկերությունների և տեղական արտադրողների հետ: Հանդիպման հյուրն էր Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, ով ներկայացրեց «Ջերմ Օջախ» ծրագրի առավելությունները, արդյունքները, ինչպես նաև «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակում տեղական մատակարարների հետ համագործակցելու հանարավորությունները:
Հանդիպման ժամանակ ոլորտի ավելի քան 15 ներկայացուցիչներ ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ կապված «Ջերմ Օջախ» ծրագրի ընթացակարգի, ներկայիս ընթացքի և հեռանկարների հետ, ինչպես նաև քննարկեցին առկա խնդիրները, համագործակցության տարբերակները՝ բնակչության համար ծրագրի առավելագույն մատչելիությունն ապահովելու համար: Գործարարները նշեցին, որ այսօր Հայաստանի ֆինանսական շուկայում դժվար է գնտել ավելի մատչելի էներգախնայողության և բնակարանյին ֆոնդի բարելավմանն ուղղված ֆինանսավորման ծրագիր: Միևնույն ժամանակ նրանք նշեցին, որ որոշ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջները վարկ ստանալու գործընթացի վերաբերյալ լուրջ խոչընդոտ են հանդիսանում այս վարկատեսակի ավելի արագ և լայն տարածմանը: Հանդիպման ներկայացուցիչներն առաջարկեցին նաև համատեղ ուժերով աշխատել էներգաարդյունավետ նյութերի և սարքավորումների վերաբերյալ տեղեկատվության մշակման վրա՝ փորձելով բնակչությանը ներկայացնել էներգաարդյունավետ վերանորոգման երկարաժամկետ առավելությունները:
Ավարտին նշվեց, որ նման քննարկումները շատ օգտակար են թե արտադրողների և մատակարարների համար, և թե բանկային և ֆինանսական կառույցների համար: Մոտ ապագայում առաջարկվեց կազմակերպել համատեղ հանդիպում-քննարկում այս երկու ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացնելու «Ջերմ Օջախ» ծրագրում նախատեսված փոփոխություններն ու համագործակցության փոխշահավետ տարբերակները:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref