«Ջերմ Օջախ» ծրագրի մասին

«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին՝ իրականացնել բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել կոմունալ ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում:

Վերանորոգման վարկերը տրամադրվում և վերադարձվում են ՀՀ դրամով՝ շուկայում գործող ամենագրավիչ պայմաններով և 5% կամ 10% դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ, որը տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից:

Արդյունքում դուք զերծ եք մնում փոխարժեքային ռիսկերից և կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ վարկային գումարը ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներից:
«Ջերմ Օջախ»-ը մշակվել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակում: «Ջերմ Օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Française de Développement) ֆինանսավորմամբ: Տեխնիկական աջակցությունը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից (EU Neighbourhood Investment Facility) և տրամադրվում է ավստրիական «Կոմունալ կրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ» (KPC), գերմանական «ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ» (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից:

յօ

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref