Օրինակներ

Այս իրական պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ ձեր հարևանությամբ արդեն վերանորոգել իրենց տները և բնակարանները «Ջերմ Օջախ» վարկերի շահել` խնայելով ընթացիկ կոմունալ վճարների հաշվին և ձեռք բերելով ավելի լավ կենսապայմաններ: Եթե ցանկանում եք կիսել Ձեր պատմությունը, կապ հաստատեք մեզ հետ:

Ջերմ Օջախ“-ը սեփական բնակարանում

1Երիտասարդ հայ ընտանիքը բնակվում է Երևանի Նոր Նորք թաղամասում 70- ականներին կառուցված բազմաբնակարան շենքում: Երկար տարիներ բնակարանի ջեռուցումն ընտանիքը կազմակերպում էր հին գազօջախի միջոցով՝ լիարժեք տաքացնելով բնակարանի մեկ սենյակը:

2014 թ. ամռանը “Ջերմ Օջախ” ծրագրի միջոցով ընտանիքի հայրը դիմել և ստացել է 2.2 մլն. դրամ վարկ՝ շուկայում գործող ամենամատչելի պայմաններով, և իրականացրել իր բնակարանի երկար սպասված վերանորոգումը: Տեղադրելով արդիական պատուհաններ և ջեռուցման համակարգ, ջերմամեկուսացնելով բնակարանի արտաքին պատերը՝ ընտանիքն ապահովել է իր բարեկեցությունը: Այս տարի նրանք վայելում են իրոք “ջերմ օջախ” սեփական բնակարանում: Ստեղծելով հարմարավետ միջավայր բնակարանում՝ այս ընտանիքը նաև զգալի միջոցներ է խնայում գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների մոտ 20% նվազեցման հաշվին:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref
Copyright 2015