Հաճախակի տրվող հարցեր


  • Ինչպե՞ս կարող եմ դիմել Ջերմ Օջախ վարկի

Դուք կարող եք դիմել “Ջերմ Օջախ” ծրագրի Գործընկեր ֆինանսական կառույցներին, ստանալ խորհրդատվություն վարկային պայմանների մասին, ինչպես նաև լրացնել վարկին դիմելու համար անհրաժեշտ ձևերը: Մեր գործընկերները կիրականացնեն անհրաժեշտ ձևակերպումները:

  • Հայաստանի ո՞ր մարզերում կարելի է ստանալ “Ջերմ Օջախ” վարկեր

Սա համահայկական ծրագիր է*: Դուք կարող եք կապ հաստատել “Ջերմ Օջախ” ծրագրի ցանկացած գործընկեր ֆինանսական կառույցի հետ ձեր մարզում և դիմել այս վարկատեսակներին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

* Բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն թաղամասի:

  • Ո՞ր ֆինասական հաստատություններն են մասնակցում “Ջերմ Օջախ” ծրագրին:

Ներկայումս «Ջերմ Օջախ»-ը աշխատում է յոթ գործընկեր բանկերի և վեց վարկային կազմակերպությունների հետ: Գտեք ձեր նախընտրած ֆինանսական կառույցը այս ցանկից և դիմեք «Ջերմ Օջախ» վարկ ստանալու համար:

  • Ինչպիս՞ն են վարկավորման պայմանները

“Ջերմ Օջախ” ծրագիրը վարկերը տրամադրում է Գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով. Յուրաքանչյուր ֆինանսական կառույց ստուգում է հաճախորդների վարկունակությունը, առաջարկում է տոկոսադրույք, մարման պայմաններ և վարկավորման գումար իր ներքին կանոնակարգերի համապատասխան: “Ջերմ Օջախ” ծրագիրը ազդեցություն չունի գործընկեր ֆինանսական կառույցների վարկավորման պայմանների վրա:

  • Ինչ փաստաթղթեր են պահանջվում “Ջերմ Օջախ” ծրագրի վարկ ստանալու համար:

Վարկի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է Գործընկեր ֆինանսական կառույցների կողմից՝ նրանց ներքին կարգերի համապատասխան:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref