New opportunities for energy savings for households in Kotayk [hy]Էներգախնայության նոր հնարավորություններ Կոտայքի բնակիչների համար
Հրազդան, Հունիսի 23, 2015:

Ջերմ օջախ» ծրագիրը ներկայացվեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում: Համայնքային հանդիպման ժամանակԱզգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը մարզի շահառուներին ներկայացրեց ծրագրի ընդհանուր դրույթները, առավելությունները և ձեռքբերումները: Հանդիպմանը մասնակցեցին Հրազդանի համատիրությունների, կրթական հաստատությունների, քաղաքապետարանի, գործընկեր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական գործարարներ և լրատվամիջոցներ, ովքեր քննարկեցին ծրագրի առավելությունները և հնարավորությունները Կոտայքի բնակչության և գործարար ոլորտի համար:

«Ջերմ օջախ» վարկային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը և խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանում: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հայ ընտանիք կարող է ստանալ երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Այս վարկային ծրագիրը կարող է օգնել ընտանքիներին իրականացնել իրենց բնակարանների և առանձնատների էներգաարդյունավետ վերանորոգում և էներգիայի մշտապես աճող գների պայմաններում ունենալ դրամական զգալի տնտեսում: Բացի այդ, էներգաարդյունավետության որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկառու ունի հնարավորություն ստանալու վարկի 5-10% որպես բոնուս: Այս բոնուսները տրամադրվում են Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից: Վարկերը և բոնուսները շահառուներին տրամադրվում են հայաստանյան ֆինանսական կառույցների միջոցով, որոնցից շատերը իրենց մասաճյուղերն ունեն նաև Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզում:

««Ջերմ օջախ» ծրագիրն առանձնանում է իր բացառիկությամբ Հայաստանի ներկայիս ֆինանսական շուկայում: Այս ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին օգտվելու մատչելի ֆինասական միջոցներից, ստանալով երկարաժամկետ նյութական և սոցիալական արդյունք: Ծրագիրն արդեն ճանաչելի է Հայաստանի շատ քաղաքներում և մարզերում: Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում հայաստանյան ընտանիքներին տրամադրվել է ավելի քան 140 մլն դրամ ընդհանուր գումարով 85 վարկ: Ծրագիրն անուղղակիորեն օժանդակում է նաև էներգաարդյունավետ նյութերի և սարքավորումների տեղական մատակարարների և արտադրողների գործունեությանը»,- հանդիպման ժամանակ նշեց Հայկ Ոսկանյանը:

«Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մշակել է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Հայաստանում այն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործընկեր բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով: Ծրագրի տեխնիկական աջակցությունը իրականացնում է ավստիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ» (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref