Martuni Families will have warmer winters [hy] Մարտունու ընտանիքները կունենան ավելի ջերմ ձմեռներ
Մարտունի, 27 Օգոստոսի, 2015:


«Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի սոցիալական և էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորման ծրագիը ձեռք է բերում ավելի մեծ տարածվածություն և հետաքրքրություն Հայաստանի մարզերում:
Սրա ապացույցն է Օգոստոսի 26-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցած համայնքային հանդիպումը, որին մասնակցեց Մարտունի քաղաքի ավելի քան 100 բնակիչ: Քաղաքի նոր վերանորոգված երաժշտական դպրոցի դահլիճում Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և «Ջերմ օջախ» ծրագրի թիմը մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի հիմնական դրույթներն ու առավելությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման ներկայիս ընթացքը: Հանդիպման ընթացքում մասնակից քաղաքացիները, համայնքային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, գործարարները և ֆինանսական հաստատությունների ղեկավարները քննարկեցին ծրագրի մանրամասները, դրա առավելություններն ու վարկերի տրամադրման և մոնիտորինգի ընթացակարգը:
«Ջերմ օջախ» ծրագին արդեն ներկայացվել է Հայաստանի հինգ մարզերում: Հաշվի առնելով Մարտունի քաղաքի կենտոնական դիրքը և կենսական նշանակությունը տարածաշրջանի համար, բազմաթիվ ֆինանսական հաստատությունների և առևտրային ցանցերի մասնաճյուղերի առկայությունը քաղաքում՝ ծրագրի ներկայացումը Մարտունիում կարևորվեց բոլորի կողմից: «Ջերմ օջախ»-ը յուրօրինակ հնարավորություն է միջին և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին լուծել ջեռուցման հետ կապված խնդիրները ձմռան ընթացքում:
«Ջերմ օջախ» ծրագրի առաքելությունն է նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ստեղծել հարամարվետ կենսապայմաններ և խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում բնակվող ընտանիքները կարող են ստանալ երկարաժամկետ մատչելի վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Այդ վարկերը հնարավոր է ստանալ գործընկեր ֆինանսական հաստատությունների մասնաճյուղերից, որոնք առկա են նաև Մարտունի քաղաքում: Բացի այդ, էներգաարդյունավետության որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկառու հնարավորություն ունի ստանալու բոնուս՝ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով, որոնք տրամադրվում են Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից:
«Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն ընտանիք կարող է հաշվարկել իր էներգիախնայողության ծավալը, քննարկել դա համապատասխան ֆինանսական հաստատության հետ և հետո միայն որոշում կայացնել վարկ վերցնելու մասին: Բացի այդ, ծրագիրն անուղղակիորեն աջակցում է էներգիախնայող նյութեր և սարքավորումներ արտադրող և վաճառող տեղական գործարարներին՝ նրանց համար լրացուցիչ շուկա ստեղծելով»,- հանդիպման ժամանակ նշեց Հայկ Ոսկանյանը՝ հավելելով, որ «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակներում մինչ այսօր հայ ընտանիքներին արդեն տրամադրվել է 265 ՀՀ դրամ գումարի թվով 150 վարկեր:
«Ջերմ օջախ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից՝ Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տեխնիկական աջակցությունը իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref